Վիլեն Գաբրիելյանը հայտնել է Շաքիի բնակչության իրազեկման հարցով սպառիչ պատասխան ստանալու մասին

2 րոպեի ընթերցում

Շաքիի միջադեպի վերաբերյալ փակ քննարկման ընթացքում բարձրացվել է նաև տեղանքի բնակչության պատշաճ իրազեկվածության հարցը։ Ստացված պարզաբանումները փարատել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի մտահոգությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գաբրիելյանն ասել է նոյեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում՝ իրավապահ և անվտանգության ոլորտի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպումից հետո։

«Իմ հարցադրումը, օրինակ, եղել է հենց ձեր ասած հանրային իրազեկվածության մասով, թե որքանով է պատշաճ եղել իրազեկված տեղանքի բնակչությունը։ Բայց որքանով որ դա ինձ մտահոգող հարց է եղել, ես գործընկերներիս այդ հարցադրմանը սպառիչ պատասխան եմ ստացել»,- ասել է հանձնաժողովի նախագահը։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք բացթողում չի եղել այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել էր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին, իսկ հետագայում Շաքիում տեղի էր ունեցել միջադեպը։

Գաբրիելյանը հրաժարվել է հրապարակայնորեն մանրամասնել հնարավոր բացթողումները՝ նշելով, որ դրա համար ստիպված կլինի անդրադառնալ փակ քննարկման բովանդակությանը։ Միաժամանակ նա հայտնել է, որ գործընկերներն իրեն հիմնավորված պատասխաններ են տվել բնակչության իրազեկվածության մակարդակի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ դեպքը դիտարկվել է համալիր՝ սկսած հարևան երկրից տեղեկություն ստանալու պահից։ Քննարկման առանցքում եղել են սահմանն անցնելու հանգամանքներն ու պետական համակարգերի հետագա գործողությունները։

Հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք էր գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Վիրավորվել էր 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի։ Մարմնական վնասվածքներով բուժօգնության էին դիմել նաև նրա երկու երեխաները․ մեկի մոտ արձանագրվել էր աջ դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։ Հոկտեմբերի 2-ին ՔԿ-ից հայտնել էին, որ Մուսաևը կալանավորվել է երկու ամսով։

Հայերեն

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4,36 միլիարդ եվրոյի չափով օգնության նոր փաթեթ

Վիլեն Գաբրիելյանը հայտնել է Շաքիի բնակչության իրազեկման հարցով սպառիչ պատասխան ստանալու մասին

Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է. Նիկոլ Փաշինյան

Եվրոպական կառույցների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Թուրքիայում ՏԻՄ ընտրված ներկայացուցիչների երկարատև կալանքի առնչությամբ

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Վիլեն Գաբրիելյանը Շաքիի դեպքը սահմանային վերահսկողության համակարգային խնդրի վկայություն չի համարում

Էյֆելյան աշտարակը փակվել է Ֆրանսիայում համազգային գործադուլների պատճառով

ԱԺ-ում փակ ձևաչափով քննարկվել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպը

Հակապետական մարդիկ են, որոնք ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկել. Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին