ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ բուհում անցկացվեց հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ (նստավայրը՝ Մոսկվա)։ Հանդիպման շրջանակում տեղի ունեցան «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի հեղինակած «Մեքսիկայի ժողովրդի պատմությունը» գրքի շնորհանդեսը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բարձր գնահատեց հայ-մեքսիկական մշակութային ու ակադեմիական կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը: Ռեկտորն ու դեսպանը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կնպաստի միջբուհական կապերի ամրապնդմանը և ակադեմիական փոխանակումների զարգացմանը։

Մեքսիկային նվիրված ցուցահանդես

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում տեղի ունեցավ «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացման արարողությունը:

16 կանանց հեղինակած ավելի քան երեսուն լուսանկարները՝ արված օդից ու ցամաքից, ներկայացնում էին մեքսիկացիներին բնորոշ գունեղ աշխարհընկալումը, կենսուրախությունն ու երկրի գույները: Դրանք արտացոլում էին Մեքսիկայի հարուստ ժառանգությունն ու ժամանակակից հասարակությունը՝ հազարամյակների պատմություն ունեցող մշակույթով, ավանդույթներով, հավատալիքներով ու տոնակատարություններով: Նախագծի գեղարվեստական համադրողն ու միջազգային համակարգողն է Անդրեա Լորելայնը։

Գրքի շնորհանդես

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց դեսպանի հեղինակած «Մեքսիկայի ժողովրդի պատմությունը» գրքի շնորհանդեսը, որն անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում։ Անդրադառնալով Մեքսիկայի կազմավորմանն ու պատմական զարգացման առանցքային դրվագներին՝ նա խոսեց ներկայիս Մեքսիկայի տարածքում զարգացած հին քաղաքակրթությունների, այդ թվում՝ մայաների և ացտեկների մասին: Դեսպանը ներկայացրեց նաև երկրի մշակութային ժառանգությունը՝ ժողովրդական հավատալիքներից ու սովորույթներից մինչև խոհանոց, երաժշտություն և ճարտարապետություն։ Նա ընդգծեց բնիկ ժողովուրդների, եվրոպական և աֆրիկյան մշակույթների ազդեցությունը Մեքսիկայի մշակութային բազմազանության ձևավորման վրա։

Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Մեքսիկայի դեսպանին հանձնեց ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկված արծաթե հուշադրամ՝ ի նշան երկկողմ բարեկամության, հարգանքի և արդյունավետ համագործակցության։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողներ և այլ հյուրեր:

Հայերեն English

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին