2 րոպեի ընթերցում
Եվրամիությունը Հունգարիայից պահանջում է մինչև 2027 թ. աշուն հրաժարվել Ռուսաստանից բնական գազի գնումներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telex ինտերնետ հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը։
«Եվրոպական միությունը հստակ ժամկետ է սահմանել ռուսական բնական գազից հրաժարվելու համար՝ 2027 թվականի աշուն»,- ասել է նա՝ պատասխանելով հրատարակության հարցին՝ արդյոք Հունգարիայի կառավարությունը հույս ունի պահպանել ռուսական բնական գազի հասանելիությունը։
Սեպտեմբերի 18-ին Հունգարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանը հայտարարել էր, որ երկրի նոր կառավարությունը պատրաստ կլինի ռուսական գազի օգտագործումից հրաժարվել մինչև 2027 թ. հոկտեմբեր։ Նա հայտնել էր, որ այդ թեմայով բանակցություններ են ընթանում հարևան երկրների և այն ընկերությունների հետ, որոնք շուկա հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարներ են։ Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն առկա են։
2025 թվականին Եվրահանձնաժողովը մշակել և ԵՄ-ի խորհրդի հաստատմանն է ներկայացրել ռուսական գազի մատակարարումների անժամկետ արգելք, որը մասնակիորեն ուժի մեջ է մտել 2026 թվականին։ 2027 թ. սկզբից կարգելվի ռուսական ՀԲԳ-ի գնման ցանկացած նոր պայմանագրի կնքում. այդ պայմանագրերով նախատեսված վերջին մատակարարումները պետք է կատարվեն մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը։