ՆԳ նախարարը մտահոգիչ է համարում ծանր հանցագործությունների գործերով կրկնվող կալանավորումներն ու ազատումները

2 րոպեի ընթերցում

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների գործերով անձանց կալանավորելու, ապա ազատելու և կրկին կալանավորելու դեպքերը օպերատիվ աշխատանքի տեսանկյունից մտահոգիչ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցների վերաբերյալ հարցին։

Միաժամանակ նախարարը նշել է, որ չի կարող միջամտել դատական համակարգի աշխատանքին կամ գնահատել դատավորի որոշման իրավաչափությունը։

«Ես ինքս մտահոգիչ եմ համարում այն դեպքերը, երբ որ մենք ունենում ենք կալանքի կիրառում, հետո՝ կալանքից ազատում, հետո նորից՝ կալանքի կիրառում։ Դրանք, այո, օպերատիվ տեսանկյունից խնդրահարույց են ինձ համար՝ որպես գերատեսչության ղեկավար»,-նշել է Սարգսյանը։

Նախարարը շեշտել է, որ իր մտահոգությունը չի նշանակում դատական որոշումների գնահատման լիազորություն։

«Բայց սրա կողքին ես չեմ կարող մտնել դատավորի գործառույթների տիրույթ և հասկանալ, թե արդյոք ճիշտ է վարվել, թե ճիշտ չի վարվել։ Դրա համար կան առանձին օղակներ, որոնք կարող են գնահատականներ տալ դատավորի վարքագծին։ Բայց օպերատիվ տեսանկյունից մտահոգիչ է»,-ասել է նա։

Հայերեն

Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը

Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Կենսաչափական անձնագրերի օրինաչափ համարները կվաճառվեն նաև աճուրդով. Նելլի Դավթյան

ՆԳՆ-ն ավարտում է վարորդների տեսանելիությունը խանգարող լուսարձակների խնդրի կարգավորման աշխատանքները

Բացթողումները կվերլուծվեն, սխալների ուղղությամբ աշխատանք կտարվի. ազատ ոճի ըմբշամարտիկներն ամփոփել են ԱԱ-ի արդյունքները

Աշխարհում ծայրահեղ աջ շարժումը կազմալուծվում է. Սանչեսը՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների մասին

ՆԳՆ-ն Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունների դադարեցման վերաբերյալ տվյալ չունի

Նոր կենսաչափական անձնագիրը անձի իրավական պաշտպանության մասին է. Նելլի Դավթյան

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

ՆԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննության ուշացումները բացատրել է դիմելիության աճով