Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Ապարան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի հիշատակը
1 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 1 րոպե լռությամբ հարգեցին Ապարան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի հիշատակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, վթարի հետևանքով կա 9 զոհ: Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։ Պարզվել է, որ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել է չորս ավտոմեքենա․ կա ինը զոհ և երեք վիրավոր։ Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: