1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 122 երեխա՝ 73 տղա և 49 աղջիկ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 59 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 28 երեխա՝ Գավառի, 21 երեխա՝ Սևանի, 12 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2025 թվականի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 169 երեխա՝ 94 տղա և 75 աղջիկ։