Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի ոստիկանության գլխավոր պարետ գեներալ Մարեկ Բորոնը հայտարարել է, որ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանի մերձակայքում ոստիկանական գործողություն է անցկացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ոստիկանությունն ապահովում է Կալինինգրադի մարզի հետ սահմանի անվտանգությունը, որպեսզի բացահայտի ցանկացած հնարավոր իրադարձություն, որը կարող է հանգեցնել դիվերսիոն գրոհների։ Հենց այդ պատճառով էլ մի քանի վոյևոդությունից սահման են ժամանել ոստիկանության օգնական ուժեր», - ասել է Բորոնը RMF FM ռադիոկայանի եթերում։

«Մենք պատասխանատու ենք այդտեղ բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման, ինչպես նաև ենթակառուցվածքների պաշտպանության ու հասարակության համար սպառնալիք ներկայացնող ցանկացած իրավիճակի կանխման համար», - հավելել է նա։

Բորոնը նշել է, որ ստեղծվել է հատուկ գործողության շտաբ։ «Գործողությունը կանխարգելիչ բնույթ է կրում», - նշել է նա՝ հավելելով, որ ոստիկանությունից բացի՝ դրանում ներգրավվել են նաև բանակն ու հատուկ ծառայությունները։

Հայերեն Русский