Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր նախագահական ժամկետի ավարտից հետո կթողնի պաշտոնը՝ չնայած ընտրազանգվածի լայն աջակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա New York Post թերթին տված հարցազրույցում։

«Ես կհեռանամ։ Ես հաճույքով իմ թեկնածությունը կրկին կառաջադրեի, եթե նման հնարավորություն ունենայի, բայց (օրենքի) ձևակերպումները շատ խիստ են։ Ես հաճույքով կրկին կառաջադրեի իմ թեկնածությունը։ Օրերս հարցում էին անցկացրել, որի ընթացքում ես մեծ առավելությամբ առաջ էի անցել բոլորից», - ասել է նա։

Թրամփն ընդգծել է, որ առջևում դեռ երկու տարի ունի Սպիտակ տանը, և այդ ժամանակաընթացքում կարելի է շատ բան հասցնել։

Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017-2021 թվականներին։ 2024 թ. նոյեմբերին նա կրկին հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում և 2025 թ. հունվարի 20-ին ստանձնեց պաշտոնը՝ դառնալով երկրի 47-րդ նախագահը։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղման համաձայն՝ նույն անձը չի կարող երկու անգամից ավելի նախագահ ընտրվել։

ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեն 2028 թվականին։ Ավելի վաղ Թրամփը չէր բացառել երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը և հայտարարել, որ կան «ուղիներ», որոնց օգնությամբ ինքը կկարողանա առաջադրվել։

Հայերեն Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը