Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
1 րոպեի ընթերցում
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» (Manama Dialogue) անվտանգության միջազգային ֆորումին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։