Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակությունը ժամանել է Ատլանտա՝ Մեծ քսանյակի (G20) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու։ Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱՄՆ Ջորջիայի նահանգի մայրաքաղաքի օդանավակայանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հոկտեմբերի 30-31-ին G20-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումն անցկացվում է Մեծ քսանյակի առաջնորդների՝ դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ։

Այս այցն ուշագրավ է նրանով, որ բացառությամբ 2026 թվականին Ալյասկայում կայացած Անքորիջի գագաթնաժողովի, վերջին յոթ տարվա ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարն ԱՄՆ էր այցելել բացառապես Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Վերջին այցը Նյու Յորքից բացի ԱՄՆ այլ քաղաք տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերին, երբ Լավրովն այցելել էր Վաշինգտոն՝ երկկողմ բանակցություններ անցկացնելու համար։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ դեռևս որոշում չի կայացվել՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ կմասնակցի Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ, անկասկած, կցանկանար Պուտինին տեսնել գագաթնաժողովին։

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ