1 րոպեի ընթերցում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցից արևմուտք իրականացված էլեկտրոնային պատերազմի հարձակողական գործողության ընթացքում անվնաս վիճակում որսացել և նստեցրել է ամերիկյան MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ անօդաչու թռչող սարքի առաքելությունն էր Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի հետախուզում իրականացնել Պարսից ծոցի ափամերձ գոտու և Հորմուզի նեղուցի երկայնքով։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի մասնագետներն ուսումնասիրել են ԱԹՍ-ից վերականգնված տվյալները և պարզել, որ դրա թռիչքը սկսվել է Պարսից ծոցի հարավային ափամերձ պետություններից մեկի ափից, նշում է գործակալությունը։