ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

2 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորներին առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ միաժամանակ հիշատակելով այն ժողովրդի կողմից մերժվելու դեպքում իշխանության հրաժարականի տարբերակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Միրզոյանն այս առաջարկը հնչեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման և սահմանադրական փոփոխությունների կապի վերաբերյալ բանավեճի ժամանակ։

«Եկեք իրար հետ, Սահմանադրության նախագիծը թող հրապարակվի, ձեր հաստատումը տվեք, գնանք ժողովրդին հարցնենք, գնանք հանրաքվեի Սահմանադրությունով»,- ասել էր նախարարը։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հարցրել է, թե ինչու է խաղաղության պայմանագրի ստորագրման քննարկումը կապվում Սահմանադրության փոփոխության հետ, եթե, իր խոսքով, նման դրույթ չկա ո՛չ 2025 թվականի օգոստոսյան փաստաթղթերում, ո՛չ նախաստորագրված համաձայնագրում։

Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, որ Ադրբեջանի բարձրացրած իրավական մտահոգությունները կարող են հասցեագրվել հենց համաձայնագրի ստորագրմամբ ու վավերացմամբ։ Նրա խոսքով՝ կողմերն այդ հարցում տարբեր պատկերացումներ ունեն, սակայն մինչ դրա լուծումը հնարավոր է շարունակել հարաբերությունների կառուցումը, առևտուրն ու հաղորդակցությունների բացումը։

Քննարկման ընթացքում նախարարը սահմանադրական հանրաքվեի շուրջ նոր քաղաքական առաջարկ է արել ընդդիմությանը։

«Նորից եմ անում քաղաքական առաջարկ․ եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք էլ այստեղից ասեք՝ մենք այս Սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, սա վատն է։ Մեզ ժողովուրդը կասի՝ չէ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք, կգնանք»,- հայտարարել է Միրզոյանը։

Հայերեն Русский Türkçe

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին