Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունները կընթանան առանց եվրոպացիների մասնակցության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Պայմանավորվել ենք վերսկսել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Նրանք (նկատի ունի եվրոպացիներին – խմբագր․) կարող են այնտեղ հայտնվել, եթե տոմսեր գնեն։ Սակայն որևէ մեկը չի պատրաստվում նրանց հրավիրել բանակցային սեղանի շուրջ», - նշել է նա։

Ուշակովը նաև բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք եվրոպացիների մասնակցության հնարավորությունը քննարկվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Հայերեն

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը