ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

3 րոպեի ընթերցում

Եվրամիությունը միջազգային գործընկերների հետ կաշխատի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ներդրումների ավելացման և մասնավոր ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի Կապույտ գոտու մամուլի սրահում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց  շրջակա միջավայրի, ջրային պաշարների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով եվրոպական հանձնակատար Ջեսիկա Ռոսվոլը։

Նրա խոսքով՝ բնությունը հիմնարար նշանակություն ունի պարենային անվտանգության, առողջության, տնտեսության և դիմակայունության համար, իսկ կենսաբազմազանությունը կյանքի հիմքն է։

«Մենք ունենք բնության պահպանությանն ուղղված գործողությունների գլոբալ շրջանակ և հավակնոտ նպատակներ՝ մինչև 2030 թվականը դադարեցնել և շրջադարձել կենսաբազմազանության կորուստը։ Այժմ մեր մարտահրավերը դրանց իրականացումն արագացնելն է։ Դրա համար մեզ անհրաժեշտ են առաջընթաց ապահովող որոշումներ»,- նշեց Ռոսվոլը, հավելելով, որ Եվրամիությունը միջազգային գործընկերների հետ կշարունակի աշխատել նորարարական մոտեցումների մշակման ուղղությամբ՝ խթանելով մասնավոր ներդրումների ներգրավումը և ապահովելով, որ դրանք հանգեցնեն կենսաբազմազանության պահպանության չափելի արդյունքների։ Նա կարևորեց  կենսաբազմազանության ֆինանսավորման բացը կրճատելու համար լրացուցիչ միջոցների ներգրավումը։

Իռլանդիայի բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերով պետական նախարար Քրիստոֆեր Օ’Սալիվանն էլ  նշեց, որ COP17-ը չպետք է սահմանափակվի միայն ծրագրերի մշակմամբ, այլ պետք է նպաստի դրանց իրականացմանը։

Նրա խոսքով՝ Իռլանդիան առաջին երկրներից էր, որը ներկայացրել է բնության վերականգնման ազգային ծրագիրը։

Անդրադառնալով Կալիի հիմնադրամին՝ նա նշել է, որ դրա ստեղծումը մեծ ոգևորություն էր առաջացրել, քանի որ հիմնադրամը կարող էր ֆինանսավորել կենսաբազմազանության և բնության պահպանության ծրագրերը։ Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, հիմնադրամը դեռևս չի գործում։

«Հույս ունեմ, որ առաջիկա ժամերին ընթացող քննարկումների արդյունքում հնարավոր կլինի համաձայնության հասնել նաև այս հարցի շուրջ»,-հավելեց նա։

Հայերեն Русский

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը