1 րոպեի ընթերցում
Իսպանիայի Տոլեդոյի նահանգում արագընթաց երկու գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 64-ի, հայտարարել է Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի կառավարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։
Եվ 80 մարդ վիրավորվել է։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 9-ին մոտ, Ուրդա բնակավայրի մերձակայքում, երկաթգծի ուղիղ հատվածում, լավ տեսանելիության պայմաններում։ Վթարի հստակ պատճառը դեռ հայտնի չէ։
Երկու գնացքում եղել է ավելի քան 540 ուղևոր։ Գնացքների բախման հետևանքով դրանցից մեկի երկու հետին վագոնները դուրս են եկել գծերից և կողաշրջվել։
Իսպանիայի երկաթուղային ենթակառուցվածքը կառավարող Adif ընկերությունը հայտարարել է, որ Մադրիդի և Անդալուզիայի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը երկու ուղղությամբ դադարեցվել է։