Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հնարավորությունները ենթակառուցվածքների, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրին: Քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին։ Մասնավորապես, քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ենթակառուցվածքների արդիականացման հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։

Կարևորվել է առկա համագործակցության շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Հայերեն Русский

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում

Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն

Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր՝ կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է