Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել «Դպրոցականների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին․ Երեխաների ձայնը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության համար» նախաձեռնության փակման և մրցանակաբաշխության արարողությունը։ Միջոցառման ընթացքում մրցանակներ են հանձնվել ժյուրիի կողմից հաղթող ճանաչված գեղանկարչական աշխատանքների հեղինակներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական ու բիզնեսի աջակցության ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանը, ավելի քան 140 ներկայացված աշխատանքներից ընտրված 50 նկարները ցուցադրվել են ծրագրի փակման արարողության ընթացքում՝ COP17-ի Կանաչ գոտում։ Ցուցադրությունը հնարավորություն է տվել դպրոցականներին արվեստի միջոցով ներկայացնելու Սևանա լճի ապագայի վերաբերյալ իրենց գաղափարներն ու տեսլականը՝ դրանք հասանելի դարձնելով ավելի լայն լսարանի։

Ժյուրիի գնահատման արդյունքներով՝ առավելագույն միավորներ հավաքած երեք մասնակիցներն արժանացել են գլխավոր մրցանակների, իսկ մյուս մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ։

Գլխավոր մրցանակները հաղթողներին հանձնել են Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և «ՆՈՐՀՈՎԱՆԻ» ՍՊԸ-ի հիմնադիր Լիաննա Ասոյանը։

«Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան գեղեցիկ ու կարևոր գաղափարներ կարող են ծնվել, երբ երեխաներին հնարավորություն է տրվում արտահայտվելու իրենց ապագային առնչվող կարևոր հարցերի շուրջ»,-նշել է Լիաննա Ասոյանը։

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Հայերեն

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը