1 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետարանն ինքնակամ տեղադրված կրպակներ է ապամոնտաժել Նալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը։
Նալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված 5 կրպակները։
Ազատված տարածքները կբարեկարգվեն ու կվերադարձվեն երևանցիներին»,- գրել է Երևանի քաղաքապետը՝ հրապարակելով նաև տեսանյութ։