Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

6 րոպեի ընթերցում

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի է հիմնվում, որի առաջին ծառը՝ սոսին, տնկվել է Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ։ Նախաձեռնության նպատակն է մեկտեղել մշակութային և բնական ժառանգությունը՝ ստեղծելով կանաչ միջավայր, որը կունենա նաև կրթական ու մշակութային նշանակություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին Մատենադարանի, պետական կառույցների և «Արմենիա Թրի Փրոջեքթ» կազմակերպության ներկայացուցիչներ։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ այգու հիմնադրումը երկարատև համագործակցության արդյունք է։ Նրա խոսքով՝ «Արմենիա Թրի Փրոջեքթ» կազմակերպության հետ համագործակցության ընթացքում հիմնվել է Մատենադարանի վերականգնողական թղթի արտադրամասը, որի արտադրանքն օգտագործվում է հայկական գրավոր ժառանգության վերականգնման աշխատանքներում, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս։

«Սա զուտ այգու հիմնում չէ։ Սա առավելապես քաղաքակրթական հայտ է: Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանը դեռևս 1970-ական թվականներին բարձրացրել էր կառույցի արտաքին միջավայրի բարեկարգման հարցը։ Այժմ իրականացվում է նաև նրա երազանքը»,-ասաց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ այգին բազմաֆունկցիոնալ է լինելու. ունենալու է  նաև կրթական և մշակութային նշանակություն։ Նախատեսվում է առանձնացված գոտիներում աճեցնել միջնադարյան ձեռագրերում պատկերված բույսեր և դեղաբույսեր։ Այգում կօգտագործվեն նաև թթազգի ծառատեսակներ, որոնցից ստացվող հումքն անհրաժեշտ է Մատենադարանի վերականգնողական թղթի արտադրության համար։

Մատենադարանի տնօրենը հույս  հայտնեց, որ նախաձեռնությանը կմիանան նոր կազմակերպություններ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքները ծառայելու են հայ ժողովրդին և հասարակությանը։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն իր հերթին նշեց, որ հայկական մշակույթում ծառը դարեր շարունակ ընկալվել է որպես կյանքի, պտղաբերության, երկարակեցության և կենսունակության խորհրդանիշ։

«Այսօր Մատենադարանի այգու հիմնարկեքով մենք խորհրդանշական կամուրջ ենք ստեղծում մեր հարուստ ձեռագրային ժառանգության և կենդանի բնության միջև: Նախաձեռնությունը կարևորում է մշակութային և բնական ժառանգության պահպանության փոխկապակցվածությունը՝ ընդգծելով պետական և միջազգային կառույցների, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքների ներգրավվածության անհրաժեշտությունը»,- ասաց նա:

Կարապետյանն անդրադարձավ նաև  COP17-ի շրջանակում հոկտեմբերի 24-ին նախատեսված «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովին, որի ընթացքում քննարկվելու է մշակութային ժառանգության և ավանդական գիտելիքների դերը կենսաբազմազանության պահպանության գործում։

«Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանն էլ ընդգծեց նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ հիմնադրամն արդեն 10 միլիոն ծառ է տնկել։

Նրա խոսքով՝ Մատենադարանի այգում նախատեսվում է տնկել Հայաստանի բնաշխարհին բնորոշ ծառեր ու բույսեր, որոնց թվում՝ թթազգի ծառատեսակներ։ Տարածքի մի հատված նվիրված է լինելու նաև ամերիկահայ գիտնական և հասարակական գործիչ Վարդան Գրիգորյանին։

Ծառատունկին հաջորդեց  «MEA CULPA. ժառանգած և ժառանգվող աշխարհներ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որն անցկացվում է COP17-ի միջոցառումների շրջանակում։

Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանի խոսքով՝ ցուցահանդեսը երկխոսության մեջ է դնում միջնադարյան մանրանկարների հարուստ ժառանգությունն ու Վալենտին Պոդպոմոգովի «Mea Culpa» կտավը։

Նա նշեց, որ կտավը նախազգուշացում է մարդկությանը՝ ցույց տալով, թե ինչպես կարող են պատերազմներն ու միջուկային զենքը հանգեցնել քաղաքակրթության կործանման և ոչնչացնել մարդու ստեղծած մշակութային արժեքները։ Կտավում պատկերված են տարբեր հին քաղաքակրթությունների հուշարձաններ, այդ թվում՝ Զվարթնոցը։

Թաջարյանի խոսքով՝ կտավի շուրջ ներկայացվել են Մատենադարանում պահվող միջնադարյան ձեռագրեր և ձեռագրակազմեր։ Ցուցադրության մեջ առանձնացված են աշխարհի արարման, Ադամի և Եվայի, բնության, բույսերի ու ծաղիկների թեմաները՝ տարբեր դարաշրջանների և մանրանկարչական դպրոցների օրինակներով։

«Կտավի և այդ ձեռագրերի համադրության շնորհիվ մենք փորձում ենք մարդուն մտածելու տեղիք տալ»,- նշել է նա։

Թաջարյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 20-25 ձեռագիր և յոթ ձեռագրակազմ։

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Հայերեն Русский

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին