Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սամարղանդում հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի իր պաշտոնակիցների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախարարական հանդիպմանը քննարկվել են առևտուրը, ներդրումները և տարածաշրջանային գործակցությունը: Ռուբիոն շեշտել է, որ Կենտրոնական Ասիան կարևոր ուղղություն է դառնում ներդրումների և արտահանումների համար:

«Կենտրոնական Ասիան նաև ներդրումների նոր ուղղություն է և արտահանման նոր կենտրոն՝ կենտրոնական տերմինալ, որտեղից մատակարարվում են բոլոր երկրների ապագայի համար կենսական նշանակություն ունեցող նյութեր։ Միացյալ Նահանգներում մենք ձգտում ենք ապահովել մեր կարևոր արդյունաբերությունների և դրանք սպասարկող մատակարարման շղթաների անվտանգությունը, որպեսզի լինենք ինքնիշխան, անկախ երկիր և տնտեսություն ու երբեք ստիպված չլինենք ապավինել ռիսկային օտարերկրյա գործընկերներին կամ նույնիսկ հակառակորդներին», - նշել է Ռուբիոն։

«Այս համաժողովը՝ «C5+1» (խմբ.՝ Կենտրոնական Ասիայի հինգ պետություններ և ԱՄՆ) ձևաչափն, արտացոլում է ոչ միայն Ամերիկայի շահագրգռվածությունը, այլև նրա հանձնառությունը՝ նպաստելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ առավել սերտ և խաղաղ հարաբերությունների զարգացմանը», - հավելել է նա։

Ռուբիոն նշել է, որ Անդրկասպյան առևտրային երթուղու ենթակառուցվածքները կարդիականացվեն, և գործընկերներն ավելի լայն հնարավորություններ կունենան՝ մուտք գործելու ամերիկյան և Կենտրոնական Ասիայի շուկաներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներին Սպիտակ տանն ընդունել էր 2025 թ. նոյեմբերին:

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի