1 րոպեի ընթերցում
Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, իսկ երեք անհետ կորածների որոնումները շարունակվում են։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդում է Habertürk հեռուստաալիքը։
«Անհետ կորած Թուրգութ Դուրսունի մարմինը հայտնաբերվել է Էյուփսուլթան շրջանում գտնվող կամրջի տակ։ Եվս երեք մարդ դեռևս անհետ կորած է համարվում», - հաղորդել է լրատվամիջոցը։
Ակնկալվում է, որ Ստամբուլում հորդառատ անձրևները կշարունակվեն, իսկ հոկտեմբերի 17-ին տեղումներն առավել կուժեղանան։