Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը հայտնել է X հարթակում գրառման մեջ։

«Այսօր երեկոյան ես նախագահ Զելենսկուն վերահաստատեցի մեր վճռականությունը՝ կանգնելու Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի կողքին։

Մինչ Ռուսաստանը ընտրում է սրացման ուղին, չափազանց կարևոր է, որ մենք միասնաբար Ուկրաինային տրամադրենք բոլոր անհրաժեշտ միջոցներն ինքնապաշտպանության և իր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները պաշտպանելու համար», - նշել է նա գրառման մեջ։

Մակրոնը նաև վերահաստատել է իր երկրի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային ամուր և երկարատև խաղաղության հասնելու նրա ձգտման գործում։

«Ֆրանսիան կշարունակի կատարել իր պարտավորությունները», - հավելել է նա։

Զելենսկին Բելգիայի մայրաքաղաքում է՝ մասնակցելու Եվրամիության խորհրդի նիստին և բանակցություններ վարելու գործընկերների հետ, մինչ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ դադարեցնելու ռուսական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները և բանակցություններ վարելու 2022 թվականից շարունակվող պատերազմին վերջ դնելու համար։

Զելենսկին X-ում գրառման մեջ Մակրոնի հետ հանդիպումը որակել է «շատ բովանդակալից» և բարձր է գնահատել, որ «Ֆրանսիան հնարավորինս օգնում է գտնել Ռուսաստանի հետ լարվածության սրմանը արձագանքելու ուղիներ»։

Ուկրաինայի առաջնորդը ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում նաև հանդիպել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Բելգիայի թագավոր Ֆիլիպի և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի հետ։

Եվրոպա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ

Հայերեն Русский

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում