Գուտերեշը ներկայացրեց կենսաբազմազանության պահպանման հիմնական մարտահրավերներից մեկը

2 րոպեի ընթերցում

Աշխարհում կենսաբազմազանության պահպանման հիմնական մարտահրավերներից մեկը հանքահումքային արդյունաբերությունն է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում կայանալիք COP17 համաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Առանցքային հարցը ազդեցության հարցն է: Հանքահումքային արդյունաբերության ազդեցությունը չափազանց շատ է, անտառներ ոչնչացնողները չափազանց մեծ ազդեցություն ունեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, չափից շատ ձուկ որսացողները չափից շատ մեծ ազդեցություն ունեն մինչև օրս, որովհետև նրանք տնտեսական իշխանություն են պահպանում և չափազանց մեծ ազդեցություն ունեն քաղաքական իշխանության վրա: Մեզ անհրաժեշտ է այդ հարաբերությունները փոփոխել, և մենք ունենք դաշնակից, այդ դաշնակիցն այն փաստն է, որ իրավիճակը փոխվում է: Տեսեք, այսօր հանքահումքային վառելիքն ավելի թանկ է, քան վերականգնվող էներգետիկան»,- ասաց Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ անհրաժեշտ է փոխել ուժի, ազդեցության և իշխանության հարաբերակցությունը, որպեսզի կառավարություններն ավելի հավատարիմ լինեն կենսաբազմազանության կորստի դեմ պայքարին, և մենք էլ կարողանանք բազմապատկել այն ռեսուրսները, որոնցով ֆինանսավորվում է աջակցությունը կենսաբազմազանությանը»,- նշեց Գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Հոկտեմբերի 19-30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։

Հայերեն English Русский