ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սերջիո Պիացցին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության զարգացմանն ու հետագա փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։

Հայերեն English Español فارسی Français Русский Türkçe