Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր
1 րոպեի ընթերցում
Հորմուզի նեղուցի շրջանում առնվազն 10 առևտրային նավ է գրոհի ենթարկվել հոկտեմբերի 11-ից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (IMO) և Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային փոխադրումների վարչության (UKMTO) տվյալները։
Սա ռեկորդային ցուցանիշ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։
Այսպես, հոկտեմբերի 13-ին գրոհի է ենթարկվել չորս, իսկ հոկտեմբերի 12-ին՝ վեց նավ, ինչն ամենաբարձր օրական ցուցանիշն է դարձել հակամարտության սկզբից ի վեր։
Իրանն առաջին անգամ ռազմավարական նշանակություն ունեցող այս նեղուցով անցնող առևտրային նավերին սկսել է հարվածել մարտին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների։ Այդ ժամանակից Թեհրանը շարունակում է հարվածներ հասցնել իր կողմից չարտոնված երթուղիներով անցնող նավերին։
Հոկտեմբերի սկզբից ի վեր գրանցվել է 23 հարձակում, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է պատերազմի սկզբից ի վեր գրանցված միջադեպերի միջին ամսական թիվը։