Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

2 րոպեի ընթերցում

Պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելը ներկայում Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինված դիմակայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Այսօր տնտեսական պատերազմն ավելի կարևոր է ռազմական դիմակայությունից կամ կիբերպատերազմից», - նշել է Ղալիբաֆը, որի  խոսքը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։

Պաշտոնյայի համոզմամբ՝ տնտեսական ճնշումն «Իրանի դեմ պատերազմի հիմնական առանցքն է, և երկրի իշխանությունների գլխավոր խնդիրը  ճիշտ որոշումների ընդունումն է և կայուն պետական կառավարումը»։

Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը, Իսլամական Հանրապետությունը «հանգամանորեն գնահատում է անցյալ իրադարձությունները.  թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը փորձում են կառավարել իրավիճակը»։

«Ներկայում կարևորագույն առաջնահերթությունը բոլոր որոշումներն ընդունելիս իրանցիների և զինված ուժերի բարեկեցությունն է», - հավելել է Ղալիբաֆը։

Նրա խոսքով՝ «պետությունը պետք է ապահովի, որ բնակչության կյանքի բնականոն պայմանները լինեն վերջին ոլորտը, որը կտուժի պատերազմի և պատժամիջոցների ճնշումներից, որոնք սահմանված են Իրանի դեմ»:

Հայերեն Русский

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26