Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար

4 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ոլորտների ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Արփինե Սարգսյանն ընդգծել է՝ միգրացիոն հոսքերի էական փոփոխությունները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ և արդյունավետ մեխանիզմներ։ Հայաստանը ելքի երկրից վերածվել է մուտքի և տարանցիկ ուղղության․ 2025 թվականին անկախությունից ի վեր առաջին անգամ արձանագրվել է ՀՀ քաղաքացիների սահմանահատումների միգրացիոն դրական սալդո, իսկ դրական միտումը պահպանվել է նաև 2026 թվականի առաջին կիսամյակում։

Արփինե Սարգսյանն ընդգծել է միգրացիոն քաղաքականության ռազմավարական մոտեցումների հստակեցման և փաստաթուղթը մինչև տարեվերջ ընդունելու կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանը․ այս ուղղությամբ ծավալուն քննարկումների արդյունքում արդեն իսկ մշակվել է օրենսդրական նախաձեռնություն, որը գտնվում է ակտիվ քննարկման փուլում։ Կարևորվել է նաև վիզային քաղաքականության ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։

Հայաստանի միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է ռազմավարության մշակման ընթացքը՝ ընդգծելով ՆԳՆ-ի, շահագրգիռ պետական մարմինների և միջազգային գործընկերների համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ ռազմավարությունը համապետական նշանակության փաստաթուղթ է, որի արդյունավետ իրականացումը պահանջում է համատեղ ջանքեր և միասնական մոտեցումներ։

Ռազմավարության հիմնական ուղղություններն են միգրացիայի և քաղաքացիության կառավարումը, ինտեգրման և վերաինտեգրման քաղաքականությունը, օտարերկրացիների կամավոր և հարկադիր վերադարձի սկզբունքները, ինչպես նաև միջազգային պաշտպանության ինստիտուտը Հայաստանում։ Քննարկման ընթացքում կարևորվել են ոլորտային խնդիրների լուծումը, պետական մարմինների միջև համագործակցության խորացումը, տվյալների համակարգերի զարգացումը, փոխգործելիությունն ու տեղեկատվության փոխանակումը։ Միջազգային գործընկերներն անդրադարձել են ապաստանի համակարգի կարողությունների ամրապնդմանը, փախստականների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև օրինական, կանոնավոր և անվտանգ միգրացիայի խթանմանն ու անկանոն միգրացիայի կանխարգելմանը։

Ակտիվ քննարկման արդյունքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնականացնելու ռազմավարության նախագծային առաջարկները։Ներկա էին Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբիելյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քննարկումը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համատեղ ծրագրի շրջանակում՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։

Հայերեն English

Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել է

ՀՀ ԱԺ նախագահն ու Բելգիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Զելենսկին հայտարարել է, որ Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել

Իսրայելը հետ է ուղարկել եթովպական ինքնաթիռը՝ ինդոնեզացի օդաչուի պատճառով. Ynet

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը