ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է ռազմարդյունաբերական թանգարան, որտեղ ցուցադրվում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որն ունակ է հասնելու ԱՄՆ տարածք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական KCNA պետական լրատվական գործակալության տարածած լուսանկարները։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է՝ հանդիպի Կիմ Չեն Ընի հետ Ասիա կատարելիք այցի ընթացքում։ Սպասվում է, որ նոյեմբերի կեսերին նա կմասնակցի Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։

KCNA-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընը դստեր և կնոջ հետ հոկտեմբերի 11-ին մասնակցել է վերջերս բացված Պաշտպանական հեղափոխության թանգարանի բացման արարողությանը։

Գործակալության հրապարակած լուսանկարներում երևում է, որ թանգարանում ներկայացված են Կիմ Չեն Ընի ղեկավարության օրոք մշակված զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքերից մինչև «Հվասոն-20» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։

Կորեայի պաշտպանության և անվտանգության ֆորումի գլխավոր քարտուղար Շին Չեն Ուի խոսքով՝ «Հվասոն-20» հրթիռի արձակման կայանքի առջև տեղադրված էկրանն, ըստ երևույթին, ներկայացնում է բազմաթիվ մարտագլխիկներով հրթիռի կառուցվածքը։ Աշխարհի քարտեզի վրա պատկերված հեռահարության գոտիները տարածվում են ԱՄՆ մայրցամաքային տարածքից այն կողմ՝ ընդգրկելով Մերձավոր Արևելքը, Ավստրալիան և Հարավային Ամերիկան։

Բացի այդ, հոկտեմբերի 12-ին ԿԺԴՀ-ն փորձարկել է մարտավարական բալիստիկ հրթիռ՝ հաստատելով դրա կարևոր բաղադրիչներից մեկի հաջող տեխնիկական թարմացումը։ KCNA-ը նշել է, որ այս թարմացումը կարևոր քայլ էր զենքի բոլոր հարձակողական համակարգերի կատարողականության բարելավման գործում։

Հարավային Կորեան իր հերթին հայտարարել է, որ հոկտեմբերի 12-ին Հյուսիսային Կորեան դեպի ծով է արձակել մի քանի բալիստիկ հրթիռ՝ մեկ ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ։

Հայերեն Русский

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում

Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում