29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

2 րոպեի ընթերցում

29 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են իրենց և գործընկեր պետությունների դեմ Իրանին վերագրվող բռնի հարձակումները, այդ թվում՝ սպանությունների ծրագրերը, հրկիզումները, դիվերսիաները, կիբերհարձակումներն ու այլ հիբրիդային գործողությունները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հոկտեմբերի 12-ին հրապարակված հայտարարությունը, այն ընդունել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ավստրալիայի և ևս 23 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Հայտարարության հեղինակները ճանաչել են սեպտեմբերի 27-ին Ֆեյրֆորդի ռազմաօդային բազայում տեղի ունեցած միջադեպին Իրանի ներգրավվածության վերաբերյալ բրիտանական կողմի գնահատականը։ Լոնդոնի եզրակացությամբ՝ միջադեպը վկայում է գաղտնի ցանցերի և միջնորդների միջոցով Իրանի սահմաններից դուրս թշնամական գործողություններ իրականացնելու՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարունակվող պատրաստակամության մասին։

«Մեր տարածքներում միջնորդների կամ այլ միջոցներով մարդկանց սպառնալու, լռեցնելու, ահաբեկելու, հետապնդելու, վնասելու կամ հարկադրելու՝ Իրանի ցանկացած փորձ անընդունելի է»,- ասված է հայտարարությունում։

Նախարարները հիշատակել են նաև Եվրոպայում հրեական համայնքների, իրանցի լրագրողների և ԱՄՆ շահերի դեմ վերջին հարձակումները, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Հարաքաթ Ասհաբ ալ Յամին ալ Իսլամիյա»՝ HAYI խմբավորումը։

Ստորագրող պետությունները հայտարարել են նման գործողությունները բացահայտելու, հետաքննելու, խափանելու և դրանց համար պատասխանատուներին քրեական պատասխանատվության ենթարկելու պատրաստակամության մասին։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը