Եվրոպա

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը ֆիննական Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հունգարիան մտադիր չէ ռազմական օգնություն ցույց տալ  Ուկրաինային։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մադյարն ընդգծել է, որ Բուդապեշտի դիրքորոշումը թույլ չի տալիս նաև զենքի տարանցման հնարավորությունը Հունգարիայի տարածքով։

Հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Մադյարը հայտարարել է, որ Հունգարիայի նոր կառավարությունը կշարունակի հումանիտար օգնություն ցույց տալ Ուկրաինային, բայց զենք չի մատակարարի նրան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում