Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում տեղի է ունեցել «Հավատք և ինքնություն․ գանձեր Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կիպրոսում ՀՀ դեսպանությունից։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Բյուզանդական թանգարանի կողմից՝ Հայաստանի պատմության թանգարանի և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի հետ համագործակցությամբ։

Բացման արարողությանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել Նոր Հուստինիանայի և համայն Կիպրոսի արքեպիսկոպոս Գեորգիոսը, Կիպրոսի Հանրապետության մշակույթի փոխնախարար Կլեա Հաջիստեֆանու Պապաելինան, Կիպրոսի Հայոց եկեղեցու կաթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի գլխավոր տնօրեն Քրիստոս Կուկլիոտիսը, Բյուզանդական թանգարանի տնօրեն Իոաննիս Էլիադիսը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կիպրոսի պետական կառույցների և խորհրդարանի ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հովանավորներ և այլ պատվավոր հյուրեր։

Իր ելույթում Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանն ընդգծել է, որ ցուցահանդեսը շատ ավելին է, քան պատմական արժեքների ներկայացումը՝ հանդիսանալով երկու հնագույն քրիստոնեական մշակույթների միջև երկխոսության և Հայաստանի ու Կիպրոսի հարատև բարեկամության խորհրդանիշ։ Դեսպանը կարևորել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից բացառիկ ցուցանմուշների, որոնք արտացոլում են հայ ժողովրդի հոգևոր և մշակութային պատմության ու ավանդույթների տարբեր դրվագներ, ինչպես նաև Կիպրոսում պահպանված և Հայոց առաջնորդարանի կողմից տրամադրված հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշների համատեղ ներկայացումը ցուցադրության շրջանակներում։

Դեսպան Թորգոմյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր հաստատություններին և անհատներին, որոնց նվիրումն ու համագործակցությունը հնարավոր են դարձրել ցուցահանդեսի իրականացումը։

Ցուցահանդեսն իրականացվել է CDA Group, Arsen Theofanidis LLC, VISA Concord ընկերությունների և Կիպրոսում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի հովանավորությամբ։

Ցուցահանդեսը Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում կգործի վեց ամիս՝ մինչև 2027 թվականի ապրիլի 9-ը։

Հայերեն English

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը