Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

2 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) իրականացնում են պատվաստումների ազգային տեղեկատվական համակարգի համապարփակ գնահատում՝ պատվաստումների ընդգրկվածության մոնիտորինգն ուժեղացնելու և թղթային տարբերակից թվային հաշվետվողականության անցմանը նպաստելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպություն  հայաստանյան գրասենյակից։

«Այս նախաձեռնությունը կարևոր է առողջապահական տեղեկատվական համակարգերի արդիականացման և հավաստի ու ժամանակին ստացված տվյալների միջոցով պատվաստումների բարձրորակ ծառայություններ ապահովելու համար»,— նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան:

Կառույցից նշում են, որ գնահատման ընթացքում ուսումնասիրվել են տվյալների որակը, հաշվետվությունների ներկայացման գործընթացները, ընդգրկվածության մոնիտորինգը և պատվաստումների վերաբերյալ տվյալների օգտագործումը ծրագրի կառավարման ու որոշումների կայացման մեջ:

«Գնահատման շրջանակում իրականացվել են նաև հարցազրույցներ հիմնական շահագրգիռ կողմերի հետ և աշխատանքային այցեր ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղեր ու բժշկական հաստատություններ Երևանում և մարզերում:Այս գնահատումը հիմք կհանդիսանա առաջարկությունների մշակման համար, որոնք ուղղված կլինեն ծրագրի արդյունավետության բարձրացմանը և կապահովեն տվյալների արդյունավետ կիրառումը՝ որոշումների կայացման և Հայաստանում առողջապահական արդյունքները բարելավելու համար»,-նշում են ԱՀԿ հայաստանյան գրասենյակից:

Հայերեն

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին