Ռուսաստանը Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացումը գնահատում է որպես էսկալացիա

1 րոպեի ընթերցում

Մերձբալթյան երկրներում իր ռազմական ենթակառուցվածքն ուժեղացնելու ԱՄՆ-ի պլանները հակասում են Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու՝ Վաշինգտոնի հայտարարած նպատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պաշտոնյային խնդրել են մեկնաբանել հաղորդագրությունները, համաձայն որոնց Էստոնիան իր զորքերը տեղափոխում է Ռուսաստանի հետ սահման։

«Մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ-ի լրացուցիչ զորակազմերի, այդ թվում՝ ամերիկյան զորքերի հնարավոր տեղակայումը և համապատասխան ռազմական ենթակառուցվածքի ստեղծումը Մերձբալթյան երկրներում մենք միանշանակ գնահատում ենք որպես էսկալացիա», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Նման պլանները, որոնք հասունանում են Վաշինգտոնի վարչակազմում, հակասում են հենց իր կողմից հայտարարված ձգտմանը՝ նպաստելու Եվրոպայում լարվածության նվազեցման դիվանագիտական ու քաղաքական ուղիների որոնմանը։ Առճակատման այս բոլոր քայլերը համապատասխանում են Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ռուսաստանին հարող շրջաններում Արևմուտքի արագացված ռազմականացման ծրագրերին՝ այսպես կոչված Արևելքից եկող սպառնալիքի կեղծ պատրվակով», - նշել է Զախարովան։

Հայերեն

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Հայաստանն ու Իրանը սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում