Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին

2 րոպեի ընթերցում

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտարարել են, որ Թաիզ նահանգում խոցել են սաուդական ուժերին պատկանող զինված հետախուզական անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, խոսքը թուրքական արտադրության «Bayraktar Akinci» տիպի ԱԹՍ-ի մասին է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Հութիների խոսնակ Յահյա Սարին հայտնել է, որ հութիները բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում տեղակայված Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերի հավաքատեղիներին։

Հութիների առողջապահական աղբյուրները հայտնել են, որ Զամար նահանգի Հարան շրջանում գտնվող բենզալցակայանի վրա Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս երեքը՝ վիրավորվել։

Հութիների խոսնակը նաև հաստատել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանի դեմ իրականացված ռազմական գործողության մասին, որի հետևանքով խափանվել է օդանավակայանի գործունեությունը։

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի օդային տարածքը դարձել է Եմենի ռազմական գործողությունների բաց թատերաբեմ՝ բացառությամբ Մեքքա և Մեդինա սրբազան քաղաքների օդային տարածքի։

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում. Ռուբիո

Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները

Շիրակի մարզում ճանապարհաշինական ծրագրերի համար կհատկացվի ավելի քան 915 մլն դրամ

«Ռոսպոտրեբնադզորը» հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին լուրերը

ԵՊՀ-ում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը