ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլայթինին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը և օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը։
Նախարարը կարևորել է երկկողմ օդային կապերի ընդլայնումը։
Քննարկվել է նաև Կատարի փորձը ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններին։