Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական երկու անօդաչու թռչող սարք Սև ծովում հարվածել է քաղաքացիական նավի, որը պատկանում էր Թուրքիային և տեղափոխում էր եգիպտացորեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ հարձակումը տեղի է ունեցել չեզոք ջրերում։

Զելենսկու խոսքով՝ նավի վրա գտնվում էին Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ: Նավապետը զոհվել է, ևս մեկ անձի ճակատագիրը ներկայում պարզվում է: Փրկվել է անձնակազմի 11 անդամ, որոնցից մեկը վիրավոր է։

Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի՝ նավն Ուկրաինայի Իզմայիլի նավահանգստից ուղևորվում էր Իտալիա։ Նախնական տվյալներով՝ չորաբեռնատար նավի վրա հարձակումն իրականացվել է Ռումինիայի ափերից 20 ծովային մղոն (37 կմ) հեռավորության վրա։

Ռումինական լրատվամիջոցներն էլ գրում են, որ «Ռոյադ Մամեդով» բեռնատար նավը, որի վրա հրդեհ է բռնկվել, նավարկում էր Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո: Ըստ ռումինական ԶԼՄ-ների՝ անձնակազմի երկու անդամ զոհվել է, նավապետը՝ վիրավորվել: Նշվում է, որ հրդեհը սկսվել է, երբ նավը գտնվում էր Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, սակայն երկրի բացառիկ տնտեսական գոտում։

Հայերեն Русский

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայաստանն արծաթե հուշադրամ է թողարկել COP-17-ը հյուրընկալելու կապակցությամբ

ԱԺ էթիկայի հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք․ Մարիա Կարապետյանը ներկայացրել է ընթացակարգը

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/10/26