ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ նախարարն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցչները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Հայերեն Русский