Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության FPGA բիզնես ստորաբաժանման կորպորատիվ փոխնախագահ Շաքիլ Փիրայի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության՝ Հայաստանում գործունեության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև ընկերության՝ Գյումրիում, Վանաձորում և Իջևանում գործունեությանը՝ ընդգծելով մարզերում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման, մասնագիտական ներուժի ներգրավման և տեղական տեխնոլոգիական էկոհամակարգերի ամրապնդման ուղղությամբ «Մայքրոչիփ Թեքնոլոջիի» ներկայության կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են ընկերության՝ 2026 թվականի հունիսին ԱՄՆ առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) կողմից Հայաստանում գործունեության համար ստացված արտահանման լիցենզիայի հաստատմանը և դրա հնարավոր ազդեցությանը ընկերության հետագա գործունեության, ներդրումային ծրագրերի և զարգացման հնարավորությունների վրա։

Քննարկվել են նաև «Մայքրոչիփ» ընկերության արտադրանքը Հայաստան ներմուծելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման հարցերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նախարարության՝ միջազգային կիսահաղորդչային ընկերությունների և ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ ընթացող քննարկումներին՝ արտադրանքի դասակարգված ցանկի ձևավորման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ քննարկված ուղղություններով հետագա քայլերի իրականացման և համագործակցության ընդլայնման նպատակով։

«Մայքրոչիփ Թեքնոլոջի» (Microchip Technology Inc.) ամերիկյան կիսահաղորդչային ընկերություն է, որը մշակում և արտադրում է միկրոպրոցեսորներ, FPGA-ներ, անալոգային և էներգիայի կառավարման լուծումներ, ինչպես նաև կապի, հիշողության և այլ ներկառուցված համակարգերի բաղադրիչներ։ Ընկերության տեխնոլոգիաները կիրառվում են արդյունաբերության, ավտոմոբիլային ոլորտի, ավիատիեզերական և պաշտպանական համակարգերի, կապի, հաշվողական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Հայերեն English Русский

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ