Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մերժում է դիզելային վառելիքի արտահանման ԱՄՆ-ի ցանկացած արգելք. այդ արգելքը կխաթարի Եվրամիության վստահությունն ԱՄՆ-ի՝ որպես հուսալի գործընկերոջ նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք լիովին մերժում ենք դիզելային վառելիքի արտահանման արգելքը: Այդ արգելքը կխաթարի ԱՄՆ-ի ՝ որպես հուսալի գործընկերոջ նկատմամբ վստահությունը և շահավետ չի լինի ոչ մեկի համար», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Իտկոնենը հաստատել է, որ Եվրոպական հանձնաժողովն Էներգետիկայի միջազգային գործակալության և Մեծ յոթնյակի հետ համաձայնեցնում է Եվրոպայի ռազմավարական պաշարներից դիզելային վառելիքի օգտագործման պլանը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է դիզելի արտահանման արգելք սահմանելու հարցը՝ այդ վառելիքի համաշխարհային պակասի ֆոնին։

ԱՄՆ-ն դիզելային վառելիքի կարևոր համաշխարհային մատակարար է և օրական արտահանում է 1,2-1,5 միլիոն բարել։ Փորձագետները զգուշացնում են, որ արտերկիր մատակարարումների արգելքը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել այլ երկրներում գների վրա։

Եվրոպա

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը

Հայերեն Русский