Եվրոպա

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Տեխասում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք նա կարող է խնդրել եվրոպական երկրներին նման քայլի գնալ՝ դիզելային վառելիքի գինը նվազեցնելու համար։

«Գուցե, մենք նման բան անենք։ Նրանք որոշ քանակությամբ դիզել ունեն, բայց գինը նվազում է։ Բոլոր գները նվազում են», - նշել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է դիզելի արտահանման արգելք սահմանելու հարցը՝ այդ վառելիքի համաշխարհային պակասի ֆոնին։ Ընդ որում, Թրամփի պնդմամբ՝ դիզելի գնի աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ոչ թե Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով։

BBC-ն հիշեցնում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նույնպես Եվրոպային կոչ էր արել անմիջապես նախապատրաստել և բաց թողնել դիզելի պաշարները՝ նշելով, որ ամերիկացի ֆերմերները, բեռնատարների վարորդները և բիզնեսները չպետք է տուժեն գների աճի պատճառով։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ հոկտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարել եվրոպացի գործընկերների հետ դիզելի պաշարների հնարավոր բաց թողնման վերաբերյալ, եթե մատակարարումների արգելք լինի։

ԱՄՆ-ն դիզելային վառելիքի կարևոր համաշխարհային մատակարար է և օրական արտահանում է 1,2-1,5 միլիոն բարել։ Փորձագետները զգուշացնում են, որ արտերկիր մատակարարումների արգելքը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել այլ երկրներում գների վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում