Փաշինյանը կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է Խորհրդարանական ընտրության անցկացման և արդյունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության զեկույցը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր մտահոգությունները կիսում եմ, նաև առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք, որովհետև այս պահին մենք վերլուծում ենք առաջարկները: Ես կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի իմ կարծիքով, բայց, որպեսզի փորձագիտական մակարդակով մենք այդ հարցին անդրադառնանք, դա պետք է փորձագիտական մակարդակով էլ քննարկենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընտրությունների անցկացման վերաբերյալ խնդիրներ նաև իրենք են առանձնացրել:

«Ընտրություններից անմիջապես հետո ենք արձանագրել, որ մեր ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարել, որպեսզի այն իրադրությունները, որոնք ստեղծվել են, ինչ-որ ձևով բացառենք կամ դրանց ազդեցությունը զրոյականի հասցնենք»,- նշեց Փաշինյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակությունն իր զեկույցում նշել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ընտրողներին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն են տվել և, ընդհանուր առմամբ, լավ են կազմակերպվել։ Զեկույցում նշվել է, որ դիտարկված տեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրությունների օրվա ընթացքը դրական է գնահատվել։

Միաժամանակ, զեկույցում նշվել է, որ քարոզարշավի ընթացքում արտերկրից ուղղակի ճնշում է դիտարկվել՝ աճող առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների տեսքով։ Ըստ զեկույցի՝ դրանց նպատակն էր ընտրողների վրա անհարկի ազդեցություն գործել ընդդիմադիր ուժերի օգտին։

Զեկույցում նշվել է նաև, որ արևմտյան և եվրոպական պաշտոնյաների՝ իշխող ուժին աջակցող հայտարարությունները ևս ընկալվել են որպես արտաքին միջամտություն, սակայն առանց ռուսական գործողություններին բնորոշ հարկադրանքի մասշտաբի։

Հայերեն English Español Русский

Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանում

Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած Սեուտա. EFE

Շվեյցարիան 2026 թվականին կորցրել է սառցադաշտերի ավելի քան 5 տոկոսը

Ադրբեջանում 91 մարդ թունավորվել է հարսանեկան արարողության ժամանակ

Մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել Հայաստանի կարիքներին. Փաշինյան

ԵՄ-ն դադարեցրել է Սիեռա Լեոնին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար

Փաշինյանը Եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

Փաշինյանը կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները

ՀՀ վարչապետն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ավիացիոն պատժամիջոցներին