Եվրոպա

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

1 րոպեի ընթերցում

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

Մոլդովայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի տարածքում պայթել է ռուսական անօդաչու թռչող սարք, որն արձակվել էր Ուկրաինայի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս ասին գերատեսչությունը հայտնել է Facebook-ի իր էջում։

ԱԹՍ-ն ընկել և պայթել է Մոլդովայի Նովոանենսկի շրջանի Հըրբովեց գյուղի մոտ գտնվող բաց տարածքում։ Գյուղն Ուկրաինայի Օդեսայի մարզի հետ սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա է։

Միևնույն ժամանակ, Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը երկու F-18 կործանիչ են օդ բարձրացրել այն բանից հետո, երբ զինվորականներն Ուկրաինայի տարածքում՝ Իզմայիլից արևելք, Ռումինիայի հետ գետային սահմանի մոտ, հայտնաբերել են օդային թիրախ։

«Ռումինիայի օդային տարածքի խախտումներ չեն արձանագրվել», - նշել է գերատեսչությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում