Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսպանիա երկօրյա պետական այցի երկրորդ օրը հանդիպել է այդ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France 24-ը հաղորդում է, որ Մակրոնն ուրվագծել է իր ռազմավարությունը Եվրոպայում ժողովրդավարության ճգնաժամի և «ծայրահեղությունների» վերելքի խնդիրը հասցեագրելու համար՝ նշելով, որ հարկավոր է մեծ ներդրումներ կատարել «ավելի ուժեղ Եվրոպա» ունենալու գործում։

Մինչ այդ նա ելույթ է ունեցել Մադրիդում տնտեսական համաժողովում՝ նշելով, որ Եվրոպան բախվել է նոր տեսակի էներգետիկ ճգնաժամի։ Նրա խոսքով՝ Եվրոպան հրաժարվել է ռուսական գազից Ուկրաինայի վրա Մոսկվայի հարձակման պատճառով և այդպիսով զրկվել է էժան գազից։ Իսկ Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին ցույց է տվել, որ Եվրոպան մեծ կախվածություն ունի հանածո վառելիքից։

Երկօրյա այցի սկզբում Ֆրանսիայի նախագահին և նրա կնոջն ընդունել են Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիցիան։ Ընդունելությանը ներկա է եղել նաև վարչապետ Պեդրո Սանչեսը։

Հայերեն Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները