Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ դաշնային կառավարության տերմինաբանության մեջ «արհեստական ​​բանականությունը» (ԱԲ – Artificial Intelligence) վերանվանվում է «գերբանականություն» (Super Intelligence)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը սեպտեմբերի 29-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Փաստաթղթում նշված է, որ «դաշնային կառավարության կողմից օգտագործվող տերմինաբանությունը պետք է արտացոլի այդ տեխնոլոգիաների փոխակերպող հնարավորությունները և  այն անսահման հնարավորությունները, որ դրանք բացում են ամերիկյան ժողովրդի առաջ»։

«Այս առնչությամբ  «գերբանականություն» տերմինն առավել ստույգ է արտացոլում այդ տեխնոլոգիաների հեռանկարները, ներուժը և սրընթաց  զարգացող հնարավորությունները», - ասված է Թրամփի հրամանագրում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ գերատեսչություններին և կառավարական մյուս կառույցներին հրահանգված է, «որքանով  թույլատրված է օրենքով», «արհեստական բանականության» փոխարեն գործածել «գերբանականություն» տերմինը պաշտոնական գրագրության, հրապարակային հաղորդագրությունների մեջ, կայքերում, զեկույցներում և այլ փաստաթղթերում, որոնք օրենսդրական ակտեր չեն։ Ընդ որում, հրամանագիրը չի պահանջում փոփոխություններ կատարել այն նորմատիվ ակտերում, որոնք արդեն բովանդակում են ԱԲ տերմինը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ «անհաջող և ոչ ճշգրիտ» է համարում «արհեստական ​​բանականություն» անվանումը։ ԱՄՆ ղեկավարի կարծիքով՝ այդ մշակումներն անհրաժեշտ է անվանել «գերբանականություն»։

Սեպտեմբերի 29-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է նաև ԱԲ առաջատար ընկերությունների ղեկավարներին, որոնք համաձայնագիր են ստորագրել ԱԲ մոդելների ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ։

Միացյալ Նահանգներ

Ամերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ

Հայերեն English Русский

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր