ԻՀՊԿ-ն ամերիկացիներին կոչ է արել փոխել ԱՄՆ-ի իշխանությունը

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բաց նամակով ամերիկացիներին կոչ է արել փոխել ԱՄՆ-ի իշխանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք կարող ենք խաղաղ գոյակցել։ Իշխանությունից հեռացրեք չար, խաբեբա և դաժան քաղաքական գործիչներին, որոնք պատասխանատվություն են կրում Ամերիկայի ներկայիս վիճակի համար։ Երկրի գործերի կառավարումը վստահեք իմաստուններին, այլ ոչ թե խաբեբաներին։ Հավատացեք, որ ձեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել է», - ասված է ամերիկացիներին ուղղված ԻՀՊԿ-ի նամակում։

Պահապանների կորպուսը նաև ընդգծել է, որ իրանական կողմը թշնամանք չի տածում ամերիկացիների նկատմամբ. «Մահ Ամերիկային» կարգախոսը, հայտարարել է ԻՀՊԿ-ն, ուղղված է ամերիկյան վերնախավի կողմից կատարված հանցագործությունների դեմ։

Բուն նամակը նվիրված էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունում առկա իրավիճակին։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանին, ինչին իրանական կողմը պատասխանել է՝ հարվածելով տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը հուշագիր ստորագրեցին ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ, սակայն ավելի ուշ կրկին փոխադարձ հարվածներ սկսեցին։ Ներկայում հակամարտությունը մնում է չկարգավորված։

Իրան

ԱՄՆ-ի ռազմական արշավները ամերիկացիներին վտանգի են ենթարկում ամբողջ աշխարհում. ԻՀՊԿ

Հայերեն Русский

Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցը. Պեսկով

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Գրոսին հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի՝ բանակցություններին վերադառնալու ցանկության մասին

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը

Ռազմական գործարաններում արտակարգ պատահարների ֆոնին Ռյուտեն ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը

Դոհան շարունակում է միջնորդի դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ նպաստելով ուղերձների փոխանակմանը. Կատարի ԱԳՆ

ԻՀՊԿ-ն ամերիկացիներին կոչ է արել փոխել ԱՄՆ-ի իշխանությունը

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների. Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպք