Իրան

ԱՄՆ-ի ռազմական արշավները ամերիկացիներին վտանգի են ենթարկում ամբողջ աշխարհում. ԻՀՊԿ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ռազմական արշավները ամերիկացիներին վտանգի են ենթարկում ամբողջ աշխարհում. ԻՀՊԿ

ԱՄՆ-ի օտարերկրյա ռազմական արշավները հանգեցրել են այն բանին, որ ամերիկացիներն իրենց անվտանգ չեն զգում ամբողջ աշխարհում, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Վերջին 70 տարվա ընթացքում ԱՄՆ-ն մշտապես հարձակվել է տարբեր երկրների վրա։ Ամերիկյան ժողովուրդը պետք է մտածի՝ արդյոք որևէ բան ստացել է այդ հարձակումներից և այլ երկրներում անպաշտպան ու անմեղ մարդկանց սպանություններից, բացի մեծ պարտքերից։ Դա հանգեցրել է միայն այն բանին, որ հենց իրենք՝ ամերիկացիներն, այլևս անվտանգ չեն զգում իրենց ամբողջ աշխարհի երկրներում», - ասել է նա «ԻՀՊԿ-ի ուղերձն ԱՄՆ-ի ժողովրդին» խորագրով կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում