Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
1 րոպեի ընթերցում
Գլխավոր դատախազությունը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք) և ֆիզիկական անձի՝ 515 հա մակերեսով հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։
«Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի սեպտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք)՝ ընդհանուր 515 հա մակերեսով և 37 միլիոն 31 հազար դրամ կադաստրային արժեքով 11 հողատարածքների աճուրդները»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար: