«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

1 րոպեի ընթերցում

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 26-ին՝ մոտ մեկ ժամվա տարբերությամբ, հայտնաբերվել է ներնետված երկու փաթեթ՝ ընդհանուր չորս բջջային հեռախոսով։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Ժամը 22։00-ի սահմաններում հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը շրջայցի ընթացքում պահատան հարակից ասֆալտապատ տարածքում հայտնաբերել է կարմիր պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ, որում եղել է երկու բջջային հեռախոս։

Մեկ ժամ անց կենտրոնական մարմնի տեսահսկման համակարգով հիմնարկի տարածքից դուրս մարդկային շարժ է նկատվել, ապա՝ անհայտ առարկայի ներնետում։ Ահազանգից հետո կատարված տեղազննությամբ հայտնաբերվել է ևս մեկ նույն կերպ ամրացված փաթեթ՝ երկու բջջային հեռախոսով։

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Հայերեն

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր