Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

3 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ թիվ 5 հողամաս հասցեում գտնվող՝ 0,0388 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0388 հա մակերեսով, 730 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:

Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 9 անձի տրամադրված 5622,48 քմ մակերեսով 11 հողատարածք: Դրանք են՝

1. 0,0388 հա մակերեսով հողատարածքը,

2. 0,03 հա մակերեսով հողատարածքը,

3. 0,03 հա մակերեսով հողատարածքը,

4. 0,05308 հա մակերեսով հողամասը,

5. 0,0450 հա մակերեսով հողամասը,

6. 0,05 հա մակերեսով հողամասը,

7. 0,0451 հա մակերեսով հողամասը,

8. 0,08 հա մակերեսով հողամասը,

9. 0,02 հա մակերեսով հողամասը,

10. 0,0402 հա մակերեսով հողամասը,

11. 0,13 հա մակերեսով հողամասը:

8 անձի տրամադրված 9 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հայերեն

Չինաստանը և ԱՄՆ-ն մտադիր են իրավահավասար հիմունքներով զարգացնել արհեստական ​​բանականության շուրջ երկխոսությունը

Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի

Գինու լայն տեսականի, ազգային երգ ու պար․ կանցկացվի Արենի գինու փառատոնը

ՀՀ վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին

Երևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է վարչապետ Մադյարին անձեռնմխելիությունից զրկելու օգտին

Don’t Stop-ը՝ Նատալինայի կյանքի կարգախոս. 13-ամյա երգչուհին՝ մեծ բեմերի, պատասխանատվության ու նոր նախագծի մասին

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնել են նվազեցնել միմյանցից ներմուծվող 60 մլրդ դոլարի ապրանքների մաքսատուրքերը