Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին իր ուկրաինացի պաշտոնակից Անդրեյ Սիբիհային կոչ է արել թույլ չտալ Սև ծովում անօդաչու թռչող սարքերով գրոհները ղազախական նավերի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Տլեուբերդին հայտնել է ulysmedia.kz պարբերականին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Սիբիհայի հետ կայացած հանդիպումից հետո։

«Ամենից առաջ ուկրաինական կողմի հետ մենք խոսեցինք այսուհետև Սև ծովում մեր նավերի վրա ԱԹՍ-ների գրոները թույլ չտալու  անհրաժեշտության մասին», - ընդգծել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա նշել է, որ Նյու Յորքում երկկողմ բանակցություններ է վարել մի շարք պետությունների արտգործնախարարների հետ, որոնց  թվում եղել են նաև Սերգեյ Լավրովը և Սիբիհան։ «Մենք նրանց հետ քննարկել ենք մեր հարաբերությունները տեղի ունեցող  հակամարտության համատեքստում», - ասել է Տլեուբերդին։

Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարարը հայտարարել է որ Աստանան դատապարտում է ԱԹՍ-ների կրկնվող   հարձակումները ղազախական նավթի արտահանման  ենթակառուցվածքների վրա, քանի որ դրանք սպառնալիքի տակ են դնում քաղաքացիական նավագնացությունը, խախտում են միջազգային առևտուրը և սպառնում էներգակիրների համաշխարհային մատակարարումների կայունությանը:

Հայերեն Русский

ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո է կազմակերպվել

Չինաստանից երկու հսկա պանդա է ժամանել Ատլանտայի կենդանաբանական այգի

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար

Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն

Արենի գինու փառատոն․ ծրագրերն ու առաջիկա անելիքները

Տավուշում քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային

Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա